Հայաստանի հավաքականի և «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Երևանի «Փյունիկի» հետ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպմանը։
Ինչպես հայտնում է Sport.sk-ն՝ հղում անելով Futbalové zákulisie-ին, Բարսեղյանը մարզման ժամանակ ոտքի վնասվածք է ստացել։
Հիշեցնենք, որ «Սլովան»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա այս հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, Բրատիսլավայում։
Այս պահի դրությամբ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ «Փյունիկն» իր ակտիվում ունի 6 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Սլովանը» 5 միավորով 3-րդն է։ Թիմերի միջև Երևանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 2-0 հաշվով։