Էդեն Ազարը ցանկանում է Բելգիայի հավաքականի հետ հաղթել ԱԱ-2022-ում։ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի համար Քաթարի մրցաշարը կլինի երրորդ Աշխարհի առաջնությունը կարիերայում։ Աշխարհի 2018 թվականի առաջնությունում Բելգիան գրավեց երրորդ տեղը։
«Մենք պետք է նշաձողը բարձր դնենք: Ցանկանում եմ, որ մենք ավելի լավ հանդես գանք, քան 2018թ.։ Դժվար է լինելու, քանի որ այդ արդյունքը բավականին լավն էր։ Իմ բախտը բերել է, որ մեծ թիմի ավագ եմ և ներկայացնում եմ մեծ ֆուտբոլային երկիր, ուստի պետք է մեծ ակնկալիքներով մեկնենք մրցաշարին։
Բոլորն անընդհատ խոսում են մեր «ոսկե սերնդի» մասին, և դրանում որոշակի ճշմարտություն կա։ Մենք արդեն գրեթե տասը տարի միասին ենք։ Հիմա ազգային հավաքականում երիտասարդ խաղացողներ կան։ Իհարկե, մենք ունենք խաղացողների անհավանական սերունդ, բայց դեռ ոչինչ չենք հաղթել։ Եթե մենք իսկապես ուզում ենք մեզ «ոսկե սերունդ» կոչել, ապա կարծում եմ, որ պետք է հաղթենք ԱԱ-ն։
Փորձը միանշանակ օգնել է մեզ նախորդ մրցաշարերում։ Հուսով եմ, որ որոշ ժամանակ ամեն ինչ կշարունակվի նույն ոգով»,- ասել է Ազարը ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։