Ռոնալդոյին խնդրել են ընտրություն անել Մարադոնայի և Մեսսիի միջև․ նա նշել է 8 խաղացողի անուն, որոնց լավագույնն է համարում ֆուտբոլի պատմության մեջ։
«Դա անարդար է։ Կարծում եմ՝ խաղացողների շատ յուրահատուկ խումբ կա, որի մեջ մտնում են Դիեգոն, Մեսսին, Կրոյֆը, Բեքենբաուերը, Պելեն, վան Բաստենը, Ռոնալդինյոն։ Ինձ էլ կընդգրկեի դրա մեջ։
Թող երկրպագուները խոսեն, թող դա քննարկեն բարերում։ Բայց այս խաղացողներին չի կարելի որոշակի տեղերում դնել, չի կարելի սերունդները համեմատել։
Մարդիկ ինձ անվանում են «իսկական Ռոնալդո», բայց, գրողը տանի, ուրիշներն էլ են եղել, և նրանք կեղծ չեն եղել։ Ես միակը չեմ, ուրիշներն էլ կլինեն, որոնք ամեն ինչով ինձնից լավը կլինեն։
Ես հնարավոր ամեն բան արել եմ։ Հիմա այլ բաներով եմ զբաղվում, կարևոր բաներով, ու ուզում եմ շարունակել կատարելագործվել։ Որպես ֆուտբոլիստ՝ հիմա այլևս ոչինչ չեմ կարող անել»,- Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։