«Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների վարկանիշում առաջատարը նորվեգացի ֆուտբոլիստ Պելեգրինոն է։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը «Բրայթոնի» հետ խաղում դուբլից հետո գրեթե հավասարվել է առաջատարին:
Առայժմ առաջին տեղում «Բոդո Գլիմտի» վինգեր Ամալ Պելեգրինոն է։ Նա իր ակտիվում ունի 23 գոլ, որոնք բազմապատկվում են 1,5 գործակցով։ Ըստ այդմ՝ առաջատարն ունի 34,5 միավոր, իսկ Հոլանդը՝ 34 (17 գոլ, որը բազմապատկվում է 2 գործակցով)։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լևանդովսկին 24 միավորով երրորդն է (12 գոլ):