32 տարեկանում մահացել է Մասատո Կուդոն, ով չորս հանդիպում է անցկացրել Ճապոնիայի հավաքականի կազմում և 2011 թվականին դարձել Ճապոնիայի չեմպիոն։
Վերջերս Կուդոն հանդես է գալիս ճապոնական երրորդ ուժեղագույն լիգայում։ Նրա մահվան հանգամանքները կապված են վիրահատության հետ, որի ժամանակ նրա վիճակը հանկարծակի դարձել է նախ ծանր, ապա կլինիկական։
Բացի հայրենի Ճապոնիայից, Կուդոն հասցրել է խաղալ նաև MLS-ում, իսկ հետո Ավստրալիայում՝ «Բրիսբենի» կազմում:
«Անհավանական հաճելի մարդ, ով միշտ ժպիտով էր գալիս մարզման»,- նրա մասին ասել է «Բրիսբենի» մարզիչ Ուորեն Մունը։