Բրիտանացի դահուկորդ Էնդրյու Մոուսգրեյվը խոսել է գալիք` 2022/23 մրցաշրջանում ռուս մարզիկների միջազգային մրցումներից հեռացնելու մասին։
Երեկ դահուկների և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) ուկրաինական իրադարձությունների պատճառով ռուս մարզիկներին դուրս է թողել գալիք մրցումային տարվա միջազգային մրցաշարերից։
«Դահուկային սպորտում իրավիճակը ծիծաղելի է։ Ես նայեցի նախորդ աշխարհի առաջնության ընդհանուր մրցաշարային աղյուսակին, որպեսզի տեսնեմ, թե ինչպիսին կլիներ այն առանց ռուսների: Ակնհայտ է, որ մրցաշրջանն առանց ռուսների խայտառակություն կլինի։ Պետք է մի բան անենք, որ արդյունքներն այդքան ծիծաղելի չթվան։ Սա շատ բարդ իրավիճակ է, ես անձամբ ցանկանում եմ բոլոր ուժեղագույններին տեսնել մրցաշարում։ Ես չեմ ուզում հաղթել և մտածել՝ հաղթեցի միայն այն պատճառով, որ Բոլշունովը չկար», — ասել է Մուսգրեյվը Faster Skier-ին:
Նոյեմբերի 25-ին ֆիննական Ռուկայում մեկնարկում է աշխարհի առաջնության նոր մրցաշրջանը: