Հոկտեմբերի 24-ի գիշերը Արգենտինայի առաջնությունան եզրափակիչ տուրում որոշվեց չեմպիոնության հարցը՝ «Բոկա Խունիորս» և «Ռասինգ» ակումբների միջև։
Լիգայի վերջին հանդիպումից առաջ «Բոկա Խունիորսը» 1 միավորով առաջ էր «Ռասինգից»։ Եզրափակիչ խաղում «Բոկան» հանդիպեց «Ինդեպենդիենտեի» հետ, «Ռասինգը» խաղաց «Ռիվեր Փլեյթի» հետ։
Մինչև 79-րդ րոպեն երկու թիմերն էլ իրենց դիմակայություններում առջևում էին մեկ գնդակի տարբերությամբ, սակայն 80-րդ րոպեին «Բոկան» բաց թողեց գոլ, իսկ 81-ին՝ «Ռասինգը»։ Ի վերջո, կրկին ոչ-ոքի է: 89-րդ րոպեին «Ռասինգը» վաստակում է 11 մետրանոց, բայց չի կարողանում իրացնել այն։ Իսկ արդեն ավելացված ժամանակում «Ռիվեր Փլեյթը» խփում է հաղթական գոլը։
Նշենք, որ «Բոկա Խունիորսի» կազմում հանդիպմանը մասնակցեց Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ փոխարինման դուրս գալով 79-րդ րոպեին։
«Բոկա Խունիորսի» համար այս չեմպիոնությունը 29-րդն էր, սա երկրորդ ցուցանիշն է առաջնությունում։ Ռեկորդը պատկանում է «Ռիվեր Փլեյթին»՝ 36: