Բռնցքամարտիկ Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) հաղթանակով է մեկնարկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարում։
Մեր մարզիկը հաղթել է տանտերերի` Սլովենիայի ներկայացուցչին, իսկ այսօր Հայաստանից ռինգ դուրս կգա ևս 3 բռնցքամարտիկ։
Ավելի վաղ Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» մրցաշարում հաղթանակով էր մեկնարկել Բարեղամ Հարությունյանը։ 51 կգ քաշային բռնցքամարտիկը պարտության էր մատնել Հոնկոնգի ներկայացուցիչ Տամ Չուն Հինին:
Հիշեցնենք՝ միջազգային մրցաշարում Հայաստանն ունի 11 ներկայացուցիչ։