«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ ընթացիկ մրցաշրջանում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ՝ «գոլ+փոխանցում» համակարգով ընդհանուր առմամբ վաստակելով 14 միավոր։
«Պարի ՆՆ»-ի հետ ՌՊԼ 14-րդ տուրի խաղում 22-ամյա հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում է արել։ «Կրասնոդարը» հաղթել է 2-0 հաշվով։
Այս կերպ, «Կրասնոդարի» սանն այս ցուցանիշով դուրս է եկել 2-րդ տեղ՝ հավասարվելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի ֆուտբոլիստ Մալկոլմին (9+5), առաջատարի դիրքը զբաղեցնում է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Քվինսի Պրոմեսը (11+6)։