Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ ցանկանում էր հեռանալ զբաղեցրեց պաշտոնից, երբ թիմը չկարողացավ 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերել։
«Մենք ինչ-որ բան սխալ արեցինք, և երբեմն բախտն է պետք, ինչպես եղավ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում, որտեղ մենք արժանի էինք հաղթանակի։
Պետք է մոռանալ պարտությունների մասին, նույնիսկ եթե դրանք ծանր են։ Երբ ամեն ինչ սխալ է ընթանում, պարզ է, որ պատասխանատվությունը մարզչի վրա է: ԱԱ 2022-ի ընտրական փուլում ձախողումից հետո ես ես մտածել եմ հեռանալու մասին»,- Մանչինիի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը։
Եվրո-2024-ի ընտրական փուլում Իտալիայի հավաքականը կխաղա ընտրական C խմբում՝ Անգլիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մալթայի հետ: