Կիպրոսի առաջնության 8-րդ տուրում «Անորտոսիսը» ընդունել էր «Դոքսային» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը 58-րդ րոպեին խփեց իր առաջին գոլը նոր թիմի կազմում, որը թիմի երկրորդ գնդակն էր այս խաղում:
Մեր հավաքականի մյուս պաշտպան Հովհաննես Համբարձումյանը բացակայում էր խաղի հայտացուցակից:
Այս խաղից «Անորտոսիսը» 11 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական: