Սլովակիայի առաջնության 15-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվել էր «Սկալիկային» և 4-1 հաշվով հաղթանակ տարել:
Հայաստանի հավաքականի հարձակ Բարսեղյանը հյուրերի մեկնարկազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 58-րդ րոպեին մեր ֆուտբոլիստը խփել է իր թիմի 4-րդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Սլովանը» 32 միավորով առաջին տեղում է: