Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 4-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Պարի Նիժնի Նովգորոդին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Էդգար Սևիկյանը տանտերերի պահեստայինների նստարանին և դաշտ դուրս չեկավ։ Իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Պարի ՆՆ»-ն 1-ին տեղում է, իսկ «Կրասնոդարը»՝ 3-րդ։