Եվրոպայի Սուպերլիգայի նոր ղեկավար ընտրված Բերնդ Ռայխարտը խոսել է մրցաշարի նախագծի մասին։ Նրա խոսքով, այն դեռ մշակման փուլում է և երեք տարի հետո կգործարկվի։
«Ուզում եմ դիմել ֆուտբոլային հանրությանը։ Նախագծի նոր տարբերակը պետք է գրավի ֆուտբոլասերներին։ Մենք սկսեցինք դատարկ թերթիկից:
Ձևաչափը խոչընդոտ չի հանդիսանա. Մենք անցնում ենք բաց ձևաչափի, մշտական ակումբային անդամակցություն չի լինելու։ Մենք ցանկանում ենք ավելի լայն կոնսենսուս տեսնել ֆուտբոլի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ», — Ռայխարտի խոսքերն է մեջբերում FT-ն:
Անցյալ տարվա գարնանը 12 ակումբ հայտարարեց Սուպերլիգայի մեկնարկի մասին, ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց ֆուտբոլային հանրության մոտ։ Արդյունքում մի քանի օր անց նախագիծը սառեցվեց։