Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը և Ալժիրի հավաքականի վինգեր Ռիհադ Մահրեզը 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ beIN Sports-ի փորձագետներ կլինեն։ Այս մասին հայտնում է է StadDoha-ն:
Սալահի և Մահրեզի հավաքականները չկարողացան նվաճել ԱԱ-2022-ի ուղեգիր: Եգիպտոսի հավաքականը որակավորման փլեյ-օֆֆում պարտվել էր Սենեգալին, իսկ ալժիրցիները՝ Կամերունին:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը՝ Կատարում։ Այս երկիրն իր պատմության մեջ առաջին անգամ կընդունի աշխարհի առաջնությունը։
Աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Մերձավոր Արևելքում։