«Լիոնի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ռենի» դեմ խաղում (2:3): Այս մասին խաղացողը հայտնել է Twitter-ի իր էջում։
«Ցավոք, ես նորից վնասվածք եմ ստացել։ Բայց ես չեմ հանձնվում: Սա սպորտի դաժան օրենքն է։ Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնամ և նորից պատրաստ լինեմ 100 տոկոսով»,- գրել է Տոլիսոն։
28-ամյա ֆրանսիացին վնասել է ազդրը և արցունքն աչքերին լքել խաղադաշտը։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանի վնասվածք, ինչի պատճառով նա բաց կթողնի մի քանի ամիս, այդ թվում՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունը։