«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն պատմել է, թե ֆուտբոլիստներից ում է այժմ հետևում ժամանակակից ֆուտբոլում։
Նա ընդգծել է, որ իրեն ավելի շատ հետաքրքրում են կիսապաշտպանների ելույթները։
«Ինձ դուր է գալիս Ուսման Դեմբելեի, Անսու Ֆատիի, Ռոդրիգոյի և Քինգսլի Կոմանի խաղը»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» կայքը։
Հիշեցնենք, որ Ֆիգուն ժամանակին հանդես է եկել «Բարսելոնայում», «Ռեալում», «Ինտերում» և «Սպորտինգում»։