MLS-ի փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչում «Նյու Յորք Սիթին» 3:0 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին»:
Հաղթող թիմի կազմում աչքի ընկան Գաբրիել Պերեյրան, Մաքսի Մորալեսը և Հեբերը:
Այսպիսով, «Նյու Յորք Սիթին» դուրս եկավ փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Մոնրեալի» հետ։
MLS-ի փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչում «Դալլասը» 2:1 հաշվով հաղթել է «Մինեսոտային»:
Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Դալլասը» ավելի ուժեղ ստացվեց՝ 5:4։
Քառորդ եզրափակիչում «Դալլասը» կհանդիպի «Օստինի» հետ։