Երևանում շարունակվում է Yerevan Open 2022 («Երևան Օփեն») շախմատի միջազգային մրցաշարը:
Անկացված ութ տուրերից հետո Ա խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սերգեյ Լոբանովը (Ռուսաստան)՝ 6,5 միավորով։ Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանն ու ևս 7 շախմատիստ կես միավոր են զիջում առաջատարին։
Հայաստանի ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Բաբուջյանն ու Հովիկ Հայրապետյանը մեկ միավոր են զիջում առաջատարին՝ իրենց ակտիվում ունենալով 5,5-ական միավոր։
Մրցաշարին, որը բաղկացած կլինի 9 տուրից, մասնակցում է 15 երկրի 292 շախմատիստ։ «Երևան Օփեն» մրցաշարին մասնակցում է միջազգային կոչում ունեցող 55 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստերներ են: Մրցանակային ֆոնդը կազմում է 14 միլիոն դրամ: