MLS-ի փլեյ-օֆֆի 1/8 եզրափակիչում «Մոնրեալը» 2:0 հաշվով հաղթեց «Օռլանդո Սիթիին»:
Այսպիսով, «Մոնրեալը» դուրս եկավ MLS-ի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Նյու Յորք Սիթի»-«Ինտեր Մայամի» խաղի հաղթողի հետ։
Հաջորդ փուլ է դուրս եկել նաև «Օստինը», որը կխաղա «Դալաս»-«Մինեսոտա» զույգի հաղթողի հետ։
Ավելի վաղ որոշվել էին փլեյ-օֆֆի ևս երկու զույգ․ «Ֆիլադելֆիան» կհանդիպի «Ցինցինատիի» հետ, «Լոս Անջելեսը» կհանդիպի «ԼԱ Գալաքսիի» հետ։