«Միլանի» նախկին կիսապաշտպան Մասիմո Ամբրոզինին կիսվել է Ռաֆայել Լեաուի տրանսֆերային արժեքի վերաբերյալ իր կարծիքով։
Փորձագետի կարծիքով՝ պորտուգալացու տրանսֆերը պետք է ակումբին առնվազն 100 միլիոն եվրո փոխհատուցում բերի։ Ամբրոզինին Լեաուին համարում է Ա Սերիայի լավագույն խաղացող.
«Եթե խոսենք նրա առավելությունների և արդյունավետության մասին.․․ արժե՞ նրա տրանֆերի համար 100 միլիոն եվրո վճարել: Ես չեմ սիրում խոսել այդ մասին, բայց եթե «Մանչեսթեր Սիթին» 117 միլիոն եվրո վճարեց Ջեկ Գրիլիշի համար…»,- մեջբերում է Ամբրոզինիին Tuttosport-ը։
Լեաուի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ «Միլանն» այս պահին աշխատում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է Լեաուի տրանսֆերի դիմաց վճարել 150 մլն եվրո։