Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին La Repubblica-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ իր որդի Լորենցոն երկրպագում է իտալացի հարձակվող Անդրեա Բելոտիին։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանից առաջ հեռացել էր «Տորինոյից» և տեղափոխվել «Ռոմա»։ Բոնուչին խոսել է «Տորինոյի» հետ սպասվող խաղի մասին։
«Այս խաղերը մտածելու տեղիք են տալիս, ադրենալինն այնքան բարձր է։ Մինչև վերջերս ես ստիպված էի տանը որոշակի տրամադրություն պահպանել, որպեսզի շատ դժգոհություն չառաջացնմ որդուս համար։ Հետո Ռոնալդուն եկավ, Բելոտին հեռացավ, և սա կլինի առաջին դերբին, որտեղ ընտանիքի ողջ ոգևորությունը կուղղվի մեկ դրոշի` «Բյանկոներիներին»»,- ասել է Բոնուչին:
Իտալիայի A Սերիայի 10-րդ տուրի «Տորինո» — «Յուվենտուս» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։