Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում արտագնա խաղում «Փյունիկը» մրցում է Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» հետ:
Առաջին կեսից հետո մեր թիմը պարտվում է 0-2 հաշվով։
«Փյունիկը» շատ ակտիվ էր սկսել խաղն, ու խաղասկզբում Յուսուֆ Օտուբանջոն նույնիսկ կարող էր բացել հաշիվը, բայց մոտ տարածությունից կատարած հարվածից հետո մրցակցի ֆուտբոլիստը փակեց գնդակի ճանապարհը։
23-րդ րոպեին տանտերերը բացեցին հանդիպման հաշիվը, իսկ առաջին կեսի ավարտից 3 րոպե առաջ հեռահար հարվածով Օլիվեյրան կրկնապատկեց հաշիվը և մեր թիմն ընդմիջման գնաց պարտվողի կարգավիճակով։