«Ռուբինի» և «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Սալվատորե Բոկետին նշանակվել է «Վերոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա Սալվատորեն «Վերոնայի» համակարգում աշխատում է 2021-ի ամառվանից։ Նա սկզբում աշխատել է հիմնական թիմի մարզչական շտաբում, իսկ հետո գլխավորել երիտասարդական թիմը։
Բոկետին «Սպարտակի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն և Սուպերգավաթակիր։