Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Ինտերին» և դրամատիկ պայքարում կարողացել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով ավարտել հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Հանդիպումից հետո Մխիթարյանը գրառում է կատարել սոց.ցանցերի իր էջում.
«Ինչպիսի գիշեր էր Բարսելոնայում: Մենք շարժվում ենք առաջ»,- գրել է Մխիթարյանը և լուսանկարներ հրապարակել:
Այս տուրից հետո խմբի առաջատարը «Բավարիան» է 12 միավորով, «Ինտերը» 7 միավորով երկրորդն է, «Բարսելոնան» 4 միավորով՝ երրորդը, իսկ «Վիկտորիան» միավոր չունի և եզրափակում է աղյուսակը։