«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան Չեմպիոնների լիգայի «Այաքսի» դեմ խաղում (4:2) իրացրեց 11 մետրանոցը և գոլային փոխանցում կատարեց:
21-ամյա վրացին բոլոր մրցաշարերում գոլ+փոխանցում համակարգով վաստակել է մրցաշրջանի 12-րդ (7+5) միավոր։
Այս պահի դրությամբ Խվիչան Ա Սերիայի խաղացողների շրջանում ամենաարդյունավետն է ընթացիկ մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականի առաջատարն այս ամառ է տեղափոխվել իտալական ակումբ։