Lեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն այսօր դառնում է 96 տարեկան:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին՝ ծննդյան օրվա առթիվ.
«ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար: Մաղթում ենք քաջ առողջություն, երջանկություն և երկար տարիների կյանք»,- ասվում է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ: