Հայտնի են դարձել վոլեյբոլի կանանց Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ բոլոր մասնակիցները։
Իտալիային և ԱՄՆ-ին կմիանան Բրազիլիան և Սերբիան։
1/4 եզրափակիչ փուլում Բրազիլիան զիջում էր Ճապոնիային 0-2 հաշվով, սակայն հաջորդ երեք սեթերում հաղթեց՝ 18:25, 18:25, 25:22, 27:22, 15:13։ Քառորդ եզրափակիչի մյուս խաղում Սերբիան թայ-բրեյքում հաղթեց Լեհաստանին՝ 21:25, 25:21, 25:19, 24:26, 16:14:
Կիսաեզրափակիչում Սերբիան կհանդիպի ԱՄՆ-ի հետ (հոկտեմբերի 12), իսկ Իտալիան կխաղա Բրազիլիայի հետ (հոկտեմբերի 13):
Վոլեյբոլի Աշխարհի առաջնություն. Կանայք
1/4 եզրափակիչ
Բրազիլիա — Ճապոնիա՝ 3-2 (18:25, 18:25, 25:22, 27:22, 15:13)
Սերբիա — Լեհաստան — 3-2 (21:25, 25:21, 25:19, 24:26, 16:14)