Դանիայի Սուպերլիգայի 12-րդ տուրի շրջանակում «Սիլկեբորգը» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Օդենսեի» հետ։
Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը։
«Ռանդերսը» սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջեց «Բրոնդբյուին»։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը՝ դուրս գալով փոխարինման հանդիպման 78-րդ րոպեին։
«Սիլկեբորգը» 20 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում, «Ռանդերսը»՝ 22 միավորով՝ երկրորդը։