MLS-ում կայացան կանոնավոր առաջնության վերջին տուրի հանդիպումները և որոշվեցին փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։
MLS-ի 34-րդ տուրում «Կոլամբուս Կրյուն» հյուրընկալվել է «Օրլանդո Սիթիին»։ Հանդիպումն ավարտվել էր 2-1 հաշվով։ Հյուրերի կազմում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը։ Այսպիսով, «Կոլամբուսն» Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցրեց 8-րդ տեղը և նույն «Օրլանդոյին» զիջեց փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Նշենք, որ Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաներից փլեյ-օֆֆ ենն դուրս գալիս 7-ական թիմեր (1-7 տեղերը զբաղեցրած թիմերը)։
Փլեյ-օֆֆի բոլոր զույգերը․
Արևելք
«ՆՅ Ռեդ Բուլ»-«Ցինցինատի»
«Մոնրեալ»-«Օրլանդո»
«ՆՅ Սիթի»-«Ինտեր Մայամի»
Արևմուտք
«ԼԱ Գալաքսի»-«Նեշվիլ»
«Դալլաս»-«Մինեսոտա»
«Օստին»-«Ռեալ Սոլթ Լեյք»
«Լոս Անջելեսն» ու «Ֆիլադելֆիան» հաղթել են իրենց կոնֆերենցիաներում և կխաղան իրենց կոնֆերենցիաների կիսաեզրափակչից։ Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի արդյունքներով երկու կոնֆերենցիաների հաղթողները եզրափակչում կվիճարկեն մրցաշարի չեմպիոնի կոչումը։