«Բայերի» հարձակվող Սերդար Ազմունը վնասվածք է ստացել ՉԼ-ի «Պորտուի» դեմ խաղից առաջ կայացած նախավարժանքի ժամանակ։
Ինչպես հաղորդում է Tasnim News-ը՝ հարձակվողը ձկնաձև մկանի վնասվածք է ստացել, որից վերականգնման համար ամենաքիչը 6 շաբաթ կպահանջվի։ Այս կերպ, Ազմունը կարող է չմասնակցել Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը։
Աշխարհի առաջնությունում Իրանի հետ նույն խմբում են հայտնվել ԱՄՆ, Ուելսի և Անգլիայի հավաքականները։