Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Երևանի «Փյունիկի» առաջիկա մրցակիցը կլինի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը»։ Թիմերի միջև առաջիկա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին, Երևանում։
Առաջիկա հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը․
«Ճիշտն ասած հավաքականի խաղում պարտվեցինք, բայց հետո «Փյունիկի» հետ վերջին խաղում հաղթանակ տարանք։ Բարձր տրամադրությամբ ենք տրամադրված առաջիկա խաղին։
Ամեն խաղում մեր ակնկալիքները նույնն են՝ մենք դուրս են գալիս խաղադաշտ հաղթելու։ Ուսումնասիրել ենք առաջիկա մրցակցի խաղը»,- ասել է «Փյունիկի» ֆուտբոլիստը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20։45-ին։
Կարդացեք նաև՝ Փյունիկի առաջիկա մրցակիցը․ Ժալգիրիս