Առաջին ալիքը կցուցադրի ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Այն տեղի կունենա հոկտեմբերի 9-ին և կմեկնարկի ժամը 14:00-ին:
Վիճակահանությանը մասնակցող 53 հավաքականները բաշխվելու են 7 զամբյուղների, որոնք ձևավորվելու են Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության արդյունքների հիման վրա։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 3-րդ զամբյուղում:
Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին 3 մասնակիցները կորոշվեն 2024 թ. մարտին կայանալիք հատուկ փլեյ-օֆֆ-ի ժամանակ։
Մրցաշարն ընդունող Գերմանիայի հավաքականը չի մասնակցի որակավորման փուլին, որին միանգամից շնորհվել է Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։