ԱՊԼ 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին» և 6-3 հաշվով հաղթանակ է տարել գոլառատ խաղում։
Տանտերերի կազմում հաշիվը բացել է Ֆիլ Ֆոդենը՝ խաղի արդեն 8-րդ րոպեին։ 34-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ 3 րոպե անց Հոլանդը դուբլ է ձևակերպել, իսկ 44-րդ րոպեին դուբլ է հեղինակել Ֆոդենը։ 56-րդ րոպեին Անտոնին կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը։ 64-րդ րոպեին արդեն Հոլանդը հեթ-տրիկ է ձևակերպել։ 73-րդ րոպեին հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆոդենը։
83-րդ րոպեին Մարսիալը ՄՅՈՒ-ի երկրորդ գոլն է խփել, իսկ 90-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը՝ 6-3։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 20 միավոր է վաստակել և ամրապնդվել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ ՄՅՈՒ-ն մնում է 6-րդ տեղում՝ 12 միավորով։