Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին արձագանքել է ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալուն։
«Մենք գոհ ենք այս շաբաթ տեղի ունեցածից: Բայց, ցավոք, դա այնքան էլ մեծ չէ, որքան այն, ինչի միջով մենք անցել ենք վերջին մի քանի ամիսների ընթացքում: Մենք արժանի չէինք աշխարհի առաջնությունը բաց թողնելուն: Ինչո՞ւ մնացի Մակեդոնիայից կրած պարտությունից հետո։ Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Այդ պահին ես պարզապես ցանկանում էի շրջել էջը»,- Tutto Mercato-ի հետ զրույցում ասել է Մանչինին։
Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղում Իտալիան հաղթել է Հունգարիային (2:0) և դուրս եկել մրցաշարի փլեյ-օֆֆ, որի հանդիպումները կկայանան 2023 թվականի հունիսի 14-ից 18-ը։