«Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը վնասվածքի պատճառով բաց է թողելու մեկ ամիս, հայտնում է Sky Sport Italia-ն:
Խորվաթ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Ազգերի լիգայի խաղարկության Ավստրիայի դեմ խաղում (3:1): Նա փոխարինվել է առաջին խաղակեսի արդեն 18-րդ րոպեին։
29-ամյա կիսապաշտպան մոտ ախտորոշվել է ազդրի հետին մկանների պատռվածք։ Մարսելոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 3-4 շաբաթ։
Ընթացիկ մրցաշրջանում Բրազովիչը մասնակցել է 7 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ։