Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Վաչե Քոչարյանը, որը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր:
Վաչեն 7-րդ տեղում է և ընդամենը կես միավոր է զիջում 2 առաջատարներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-28-ը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթանում է Շախմատի աշխարհի պատանեկան (Մ-8, Մ-10, Մ-12) տղաների և աղջիկների առաջնությունը։