«Կոլամբուսը» MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում սեփական հարկի տակ հանդիպեց «Պորտլանդին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Մոլինոն, ով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանի փոխանցումից հետո։
Սելարայանն այս խաղում ամբողջական հանդիպում անցկացրեց։
Այս խաղից հետո «Կոլամբուսը» 42 միավորով 8-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։