Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Յուվենտուսի»՝ Չեմպիոնների լիգայում «Բենֆիկայից» կրած պարտությունը (1-2):
Մրցաշարի առաջին տուրում էլ թուրինցիները նույն հաշվով զիջել էին ՊՍԺ-ին.
«Ֆուտբոլը դժվար է բացատրելը: 1-2 հաշվից հետո խաղն ավարտվեց, մենք կարող էինք 3-րդ և 4-րդ գոլերն էլ բաց թողել: Խաղավարտին մենք պահ ունեինք, բայց դրանից խաղն ավելի լավը չդարձավ: Հիմա իմաստ չկա բացատրելու և խոսելու, մենք միայն կարող ենք քրտնաջան աշխատել:
Ես թիմին արդեն ասել եմ, որ այսպիսի բաներ լինում են ֆուտբոլում, մենք պետք է այս իրավիճակը հաղթահարենք որպես մեկ միասնականություն՝ ունենալով մեծ պատասխանատվություն: Ա Սերիայում մեզ կարևոր խաղ է սպասվում «Մոնցայի» հետ, իսկ հետո կմտածենք եվրագավաթների մասին: Բարդ կլինի, բայց ամեն ինչ կորած չէ»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն: