«Յուվենտուսն» իր պատմության մեջ առաջին անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին երկու տուրերում:
Չորեքշաբթի թուրինյան թիմը պարտվել է «Բենֆիկային» (1-2), իսկ մինչ այդ՝ խմբային փուլի առաջին տուրում, նույն հաշվով զիջել էին ՊՍԺ-ին:
Այս պահին «Յուվենտուսը» և «Մաքաբի Հայիֆան» իրենց խմբի ետնապահներն են՝ 0 միավորով: ՊՍԺ-ն և «Բենֆիկան» 6-ական միավոր ունեն: