«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է Գինեսի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել պաշտպանների գոլային փոխանցումների քանակով: 2018/19 մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը աչքի է ընկել 12 արդյունավետ փոխանցումներով՝ գերազանցելով «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստներ Էնդի Հինչկլիֆի (1994/95) և Լեյթոն Բեյնսի (2010/11) ռեկորդը:

«Ինձ համար սա մեծ պատիվ է։ Ես միշտ ցանկացել եմ առաջ գնալ և օգնել թիմին հնարավորինս շատ պահեր ստեղծել։ Իհարկե, թիմակիցներս պետք է գոլեր խփեն, որովհետև ֆուտբոլը թիմային խաղ է և առանց դրա նման ռեկորդ չէր լինի», — ասել է ֆուտբոլիստը: