Բեռլինում կայացավ բասկետբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումը, որում Գերմանիան հաղթեց Հունաստանին։
Հանդիպումն ավարտվել է Գերմանիայի հավաքականի հաղթանակով՝ 96:85 (31:27, 26:34, 26:10, 24:25) հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Հունաստանի հավաքականի գլխավոր աստղ Յանիս Անտետոկունմպոն՝ վաստակելով 31 միավոր։
Այս հաղթանակի շնորհիվ գերմանացիները դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպեն իսպանացիների հետ։ 1/4 եզրափակիչ խաղում իսպանացիները 100։90 հաշվով հաղթեցին Ֆինլանդիային։
Կիսաեզրափակչի երկրորդ զույգը կորոշվի Սլովենիա — Լեհաստան և Ֆրանսիա — Իտալիա հանդիպումներում։