Այս պահին Պրահայում շարունակվում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Առաջնության ընթացքում տեղի ունեցավ նաև Շախմատի կանանց 2022 թ․-ի կոնֆերանսը։ Կոնֆերանսի նպատակն էր ցույց տալ կանանց և աղջիկների դերը և կարևորությունը շախմատի ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։
Համագումարին որպես պաշտոնական խոսնակ հրավիրված էր նաև միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վեցակի չեմպիոն (1993, 1994, 1999, 2002, 2003, 2004), Եվրոպայի թիմային առաջնության հաղթող (2003), Եվրոպայի չեմպիոն (2021) Էլինա Դանիելյանը։