Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել US Open-ի 2-րդ շրջան։ Նրա մրցակիցը ավստրալացի Ռինկի Հիջիկատան էր։
Հանդիպումը տևեց 3 ժամ 11 րոպե և ավարտվեց 4:6, 6:2, 6:3, 6:3 հաշվով։
Ռուսաստանցի թենիսիստ Ասլան Կարացևը չի կարողացել դուրս գալ US Open-ի 2-րդ շրջան։
Նրա մրցակիցը իտալացի Ֆաբիո Ֆոնինին էր։ Հանդիպումը տևեց 3 ժամ 36 րոպե և ավարտվեց 6:1, 7:5, 4:6, 1:6, 4:6 հաշվով։ Երկրորդ տուրում Նադալը կխաղա իտալացի Ֆաբիո Ֆոնինիի հետ:
Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը ևս դուրս է եկել US Open-ի 2-րդ շրջան։
Մրցաշարի մեկնարկում աշխարհի 4-րդ ռակետը հանդիպեց արգենտինացի Սեբաստիան Բաեսին, ով երրորդ սեթում հրաժարվեց շարունակել հանդիպումը։ Մրցակիցները կորտում անցկացրել էին երկուսուկես ժամ։
Ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը ոչ առանց դժվարության հաղթահարեց թենիսի ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանը։
Աշխարհի 11-րդ ռակետը հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Լասլո Ժերեին, ով համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 64-րդ տեղը։ Խաղը տևեց 3 ժամ 41 րոպե և ավարտվեց 7:6 (7:5), 6:3, 3:6, 4:6, 6:4 հաշվով՝ հօգուտ Անդրեյի։ Երկրորդ շրջանում Ռուբլյովը կխաղա հարավկորեացի Կվոն Սեոնգ Վուի հետ, ով առաջին փուլում հաղթեց իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին։