Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը։
Նախավերջին՝ 10-րդ տուրում, հայ շախմատիստուհիներից հաղթանակ է տարել Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Մարիա Գևորգյանի նկատմամբ, և բարձրացել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 7,5 միավոր։
Էլինա Դանիելյանն այս տուրում ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի ներկայացուցիչ Գունայ Մամաձադայի հետ։ Դանիելյանը 7 միավորով գտնվում է 7-րդ տեղում, իսկ Մամաձադան նույնքան այնքան միավոր ունի, որքան Լիլիթ Մկրտչյանը, բայց լրացուցիչ ցուցանիշներով գտնվում է երկրորդ տեղում։
Այս տուրում հաղթանակ է տարել նաև Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է։
Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավորով կիսում են 10-21-րդ տեղերը, իսկ Եվրոպայի անհաատական առաջնության միանձնյա առաջաարը Մոնակոն ներկայացնող լեհ շախմատիստուհի Մոնիկա Սոցկոն է, որն իր ակտիվում 8 միավոր ունի։
Եվրոպայի առաջնության վերջին՝ 11-րդ տուրը, կանցկացվի վաղը՝ օգոստոսի 31-ին։