Երեկ մեկնարկել է Մեծ սաղավարտի 4 մրցաշարերից մեկը՝ US Open-ը (ԱՄՆ-ի Բաց առաջնություն)։
🥎 Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել US Open-ի 2-րդ շրջան։
Նրա մրցակիցը Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչն էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 42 րոպե և ավարտվեց 6:3, 6:3 հաշվով։ Երկրորդ տուրում Ուիլյամսը կխաղա էստոնացի Անետ Կոնտավեյտի հետ։
🥎 Ռուսաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը պարտվեց սերբ Ալեքսանդրա Կրունիչին՝ 4:6, 4:6:
🥎 Ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը պարտություն է կրել US Open-ի մեկնարկում։ Մրցաշարի առաջին շրջանում աշխարհի 7-րդ ռակետը պարտվել է 20-ամյա Դարիա Սնիգուրին։
🥎 Թունիսցի Օնս Ժաբերը ևդ դուրս է եկել US Open-ի 2-րդ շրջան։ Մրցաշարի մեկնարկում աշխարհի 5-րդ ռակետը 7։5, 6։2 հաշվով հաղթեց ամերիկացի Մեդիսոն Բրենգլին։
🥎 Հույն թենիսիստուհի Մարիա Սակկարին հաղթանակով մեկնարկեց US Open-ում։
1-ին շրջանի խաղում աշխարհի 3-րդ ռակետ Սակկարին հանդիպեց WTA-ի վարկանիշային աղյուսակի 85-րդ հորիզոնականը զբաղեցնող գերմանուհի Տատյանա Մարիայի հետ։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 57 րոպե և ավարտվեց Սակկարիի հաղթանակով երեք սեթում՝ 6:4, 3:6, 6:0:
🥎 Ամերիկացի թենիսիստուհի Քորի Գաուֆը US Open-ի մեկնարկում հաղթել է ֆրանսուհի Լեոլի Ժանժանին։
Հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե և ավարտվել աշխարհի 12-րդ ռակետի օգտին՝ 6։2, 6։3 հաշվով։

Մրցաշարն անցկացվում է ամեն տարի՝ օգոստոսի վերջերին, սեպտեմբերի սկզբին։ 2022 թվականին մրցաշարը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։ Սա կլինի մրցաշարի 142-րդ խաղարկությունը։ Մրցումների հիմնական խաղարկությանը մասնակցում են 128-ական թենիսիստներ և թենիսիստուհիներ մենախաղում և 64 զույգ՝ զուգախաղում։ Մրցաշարի գործող չեմպիոնը տղամարդկանց մենախաղում Դանիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղում՝ Էմմա Ռադուկանուն։