Պրահայում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ:
9-րդ տուրում Մարիա Գևորգյանը զիջեց մրցակցին․ նա իր ակտիվում ունի 6,5 միավոր։ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ևս 6,5-ական միավոր ունեն իրենց ակտիվում․ նրանք այս տուրում մրցակիցներ էին և իրենց պարտիան ավարտեցին ոչ-ոքի։
9-րդ տուրում հաղթանակներ տարան Աննա Սարգսյանը (6 միավոր) և Մարիամ Մկրտչյանը (5,5 միավոր), իսկ Սուսաննա Գաբոյանը զիջեց մրցակցին (4,5 միավոր)։
Մրցաշարի առաջատարը Մոնիկա Սոչկոն է՝ 7,5 միավորով (Լեհաստան)։ Մրցաշարի ավարտին մնաց երկու տուր։