Օգոստոսի 17-25-ը Աբու-Դաբիում անցկացվել է 28-րդ Աբու-Դաբի միջազգային շախմատի փառատոն-Մասթերսը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը և Տիգրան Ազարյանը։
Այս շախմատային փառատոնին հաջող է հանդես եկել Սամվել Տեր-Սահակյանը, ով 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և կիսել 3-11-րդ տեղերը։