Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Էրզրումից վերադարձել է Երևան։
Արթուր Մելքումյանի գլխավորած ընտրանին հայրենիք է բերել 6 մեդալ, որից 2-ը՝ ոսկե:
Հիշեցնենք՝ Էրզրումում տեղի ունեցած առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։