Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ավարտվել է նաև օղակների եզրափակիչը։
Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,766 միավոր է վաստակել և ելույթն ավարտել 4-րդ տեղով, թեև մինչև վերջին մասնակցի ելույթը զբաղեցնում էր երրորդ հորիզոնականն ու շատ մոտ էր բրոնզե մեդալին։
Այս վարժությունում մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,733 միավոր է վաստակել և զբաղեցրել վերջին հորիզոնականը։
Մրցաշարային աղյուսակն այսպիսի դասավորություն է ստացել․
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵԱ-ի չեմպիոնի կոչումը նվաճել էր 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ նժույգափեր վարժությունում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Քիչ անց կկայանա նաև հենացատկի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։